Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ոտավորվել» էին

«Ոտավորվել» էին
04.12.2012 | 18:44

«Ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը` աշխատում: Իշխանությունների հանդուրժող վարքագիծն իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչները կարող են իրենց հաղթանակ որակել: Մենք բոլորս նույն նավի անդամներ ենք, և չեն լինում հաղթանակներ յուրայինների նկատմամբ»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԵԺԿ-ի համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին: «Երկու ամիս անց Հայաստանում կլինեն նախագահական ընտրություններ: Պիտի ընտրենք ոչ միայն ՀՀ նախագահ, այլև գերագույն գլխավոր հրամանատար: Թե այսօրվա քաղաքական իրողություները, թե Հայաստանի տարածաշրջանի գործոնի վերածվելը, թե իշխանությունների քաղաքական կամքը, բարեփոխումներ իրականացնելու անշրջելիությունը գալիս են հաստատելու հետևյալ փաստը` նախագահական ընտրություններում անմրցելի թեկնածուն պետք է լինի գործող նախագահը, և պայքարը կընթանա այլ տեղերի համար»,-հայտարարեց Շարմազանովը:
Ի դեպ, հայտարարությունների ժամին, որը վերջինն էր այս տարում, «ոտավորվել» էին խորհրդարանի կին և հիմնականում երիտասարդ պատգամավորները, որոնց ելույթներից նախագահական ընտրությունների «թարմ շունչ» էր զգացվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ